Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա

28077900-db26-11ea-b3bd-d7b6e8ab58a71024602.jpg

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում կառավարության նիստից հետո։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին»,-հայտնել է նա լրագրողներին պալատը լքելիս:

Լիբանանում արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։