Բազե որսած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երեւան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:

Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում: Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել է անվտանգ վայր։ Նախապատրաստվում են նյութեր։