Հայտնի են օտար լեզուների քննության գնահատականները

633988a0-bfa7-11ea-814d-3dae0ddc1594190463.jpg

Հայտնի են հուլիսի 2-ին հանձնված՝ բուհական ընդունելության օտար լեզուների քննության գնահատականները: Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որ դիմորդն ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի միայն իր գնահատականը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԳԹԿ լրատվության պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
 
Ներկայացնում ենք ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենանք, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը): Այսպես.
 
Անգլերեն
 
Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.65
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)
 
Ռուսաց լեզու
 
Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)
Միջին միավորը՝ 12.27
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը)
 
Գերմաներեն
 
Քննության մասնակիցների թիվը՝ 57 (57 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.26
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը)
 
Ֆրանսերեն
 
Քննության մասնակիցների թիվը՝ 51 (54 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.57
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը)
 
Իսպաներեն
 
Քննության մասնակիցների թիվը՝ 5 (5 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.15
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը)
 
Իտալերեն
 
Քննության մասնակիցների թիվը՝ 3 (3 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.5
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը):