«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երանյանը՝ սիրո, ամուսնության, ներելու մասին

739ad8c0-bf9d-11ea-814d-3dae0ddc15941555_1.jpg

Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում զրուցել է դերասանուհի Անի Երանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:

Իմ իդեալական հանգստյան օրն անցնում է ամբողջ օրը անկողնուս մեջ մնալով:

Ֆիլմը պետք է դիտել այն մարդկանց հետ, ովքեր ֆիլմը դիտելու ընթացքում չեն խոսում:

Երգ, որը կարող եմ անվերջ լսել չկա:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ վրանով շրջայցի մասին ինֆորմացիա:

Առանց համացանցի կյանքը լավագույն հանգիստն է:

Քչերը գիտեն, որ ես ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են և գովեստի խոսքեր ասում, սիրում եմ ազարտ, արտերկրում տաքսի նստելիս վարորդին իմ մասին հորինված պատմություններ եմ պատմում:

Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր:

Գաղտնի հոբի չունեմ:

Ամենաթանկ իրը, որ գնել եմ` բիզնեսս է:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել անկեղծությունն ու անմիջականությունը:

Վանել`կեղծավորությունը:

Զայրանում եմ, երբ  ուշանում են:

Երբեք օդապարիկով թռիչք չեմ անի:

Չեմ ների երկրորդ անգամ:

Կներեմ, եթե անկեղծ գիտակցեն ու ընդունեն սխալը:

Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու... չեմ ունենա:

Ինձ շատ է ծիծաղեցնում սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: