Կորոնավիրուսով տանը սպասող ծանր հիվանդներ չունենք․ Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո հանդես են եկել հերթական ճեպազրույցով։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է.

«Ծանր եւ ծայրահեղ  ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Ժամը 3-ի դրությամբ մենք չունենք որեւէ պացիենտ, որը ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաեւ ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,-ասաց նախարարը: