Վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունը շարունակում է բարձր մնալ. Թորոսյան

Այո, շաբաթ և կիրակի օրերին արձանագրվել են մոտ հազար նոր դեպք, իսկ վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունը շարունակում է բարձր մնալ:

Այս մասին ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսինքն` կատարված թեստերի մոտավորապես 30%-ն արձանագրվում է որպես նոր դրական դեպք: Դա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է իմաստով, որ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Այսինքն` մեր խնդիրը մնում է նույնը` շարունակել իրականացնել մեր գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը սովորական մահճակալ են, իսկ 300-ը` վերակենդանացման մահճակալներ: