Իրավիճակը հաղթահարելու համար, հնարավոր է վերադառնանք սահմանափակումների ռեժիմին․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճեպազրույցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում իրավիճակը մնում է ծանր։

«Շաբաթ-կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք ենք ունեցել։ Եթե շարունակի իրավիճակը մնալ նույնը, ապա անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ կարող ենք մեծ վնաս հասցնել տնտեսությանը, այլ ելք չունենալու դեպքում պետք է վերադառնանք սահմանափակումների ռեժիմին»,-ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անվերջ արտակարգ դրությունը երկարացնել հնարավոր չէ, բայց ըստ ամենայնի, այս անգամ ևս արտակարգ դրությունը կերկարացվի: