Այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում իրավիճակը շարունակում է մնալ ծանր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան հերթական նիստից հետո հայտարարեց, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված:

«Ցավոք, այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում իրավիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ որոշ երկրներում, լուրեր ենք ստանում, որ սկսվում է կորոնավիրուսի նոր ալիք»,-նշել է վարչապեը: