Դավիթ Տոնոյանը քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը

24ffc510-bf8c-11ea-814d-3dae0ddc1594default.jpg

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին: