Ամուրյան էգ վագրը հոշոտել է իրեն խնամող կնոջը

cd3ec700-be86-11ea-814d-3dae0ddc1594default (1).jpg

Ցյուրիխի կենդանաբանական այգում ամուրյան էգ վագրը հոշոտել է 55-ամյա խնամողին, հայտնում է Reuters-ը:

Փրկարարների խումբը չի կարողացել օգնել կնոջը, նա տեղում մահացել է: Հարձակման հանգամանքները հետաքննում է ոստիկանությունը:

Նշվում է, որ այս վանդակում պահվում են երկու վագրեր՝ հինգ տարեկան էգ Իրինիան եւ 4 տարեկան արու Սայանը:

Կենդանաբանական այգու տնօրեն Սեւերին Դրեսենի խոսքով՝ վագրը դեռեւս ողջ է, սակայն անհայտ է, թե ինչու է խնամողը կենդանիների հետ նույն վանդակում հայտնվել:

Ողբերգության վկաները հոգեբանական օգնության են դիմել։