Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու․ արդեն սատարողներ կան

60a3d960-be85-11ea-814d-3dae0ddc1594kim_kardashian_and_kanye_west_3.thumb.jpg

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Հիմա ժամանակն է, որ մենք արդարացնենք Ամերիկայի հույսերը ՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, գրել է Ուեսթը Twitter-ում։

Քանյեն, սական, չի հստակեցրել, թե կոնկրետ որ ընտրությունների մասնակցության մասին է խոսքը, թեև հեշթեգներից կարելի է ենթադրել,ո ր խոսքն այս տարվա մասին է:

Հետաքրքիր է, որ Քանյե Ուեսթին արդեն աջակցություն է հայտնել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը՝ ասելով՝ լիովին աջակցում եմ քեզ։

Նակտենք, որ առաջին անգամը չէ, որ երգիչը հայտարարում է նման մտադրությունների մասին։

Ավելի վաղ նա ասել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2024 թվականին:
Ուեսթը նախկինում հայտնի էր որպես Թրամփի ակտիվ կողմնակից և բազմիցս անձամբ հանդիպել է նախագահի հետ։

Ավելի ուշ երաժիշտը հայտարարել է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով ։