7 ժամկետային զինծառայող հիվանդանոց է տղափոխվել․ մանրամասներ խոշոր վթարից

ebb15130-be7c-11ea-814d-3dae0ddc1594191810.jpg

Երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Դեպքի մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Ըստ կայքի, փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Վիրավորներից 4-ը դուրս են գրվել հոսպիտալից։