Երեկվա ու այսօրվա եղանակից մի վախեցեք, պարգև է․ ի՞նչ է սպասվում այսօր

6ba79b70-be7c-11ea-814d-3dae0ddc1594collage-4.jpg

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է»: 

Իսկ այսօր հանրապետության տարածքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Երևանում  այսօր երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:

Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: