Գյումրիում ռուս զինծառայող է կախվել․ հետաքննություն է սկսվել

87b4f660-be7b-11ea-814d-3dae0ddc1594e700f2adef9b8955a912a610dde6f661.jpg

Երեկ ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:

Նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ արդեն ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում հուլիսի 4-ին Հայաստանի Գյումրի քաղաքում՝ վարձակալած բնակարանում հայտնաբերված ռուս զինծառայողի դիակի վերաբերյալ: 

 Ըստ հաղորդագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով  ծառայել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով` զինծառայողի մահվան պատճառ են հանդիսացել անձնական հանգամանքները: