Հայուհի Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի փոխքաղաքապետ

d7b1f1d0-bdcd-11ea-814d-3dae0ddc15941020608.jpg

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։ Այս մասին հաղորդում է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը նրանցից մեկն է:

 
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար՝հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: