Բացահայտվել են 18-ամյա երիտասարդի կատարած գողությունները

fc3e1350-ba2e-11ea-9637-b56b9d856f8dգողություն.jpg

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի Գործարանային փողոցի 18-ամյա մի բնակիչ գողություններ է անում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Պարզվել է` նա հունիսի լույս 23-ի գիշերը, օգտվելով Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի խանութի աշխատակցի անուշադրությունից, մետաղյա պահարանից գողացել էր 120.000 դրամ: Նշված խանութից հունվար ամսին էլ էր գողություն արել: Բայց խանութի տերն այդպես էլ ոստիկանություն չէր դիմել: Իսկ երբ հունիսի 25-ին նույն խանութից երրորդ անգամ էր փորձել գողություն անել, ոստիկանները բռնել էին:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: