Հիմա հիվանդանոցում եմ, ստուգումներ եմ անցնում. Կարեն Համբարձումյան

7d2203d0-ba2c-11ea-9637-b56b9d856f8dկարեն համբարձումյան.jpg

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշել էր, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Ճիշտն ասած՝ երեկ իմացա, որ թեստիս պատասխանը դրական է։ Հիմա հիվանդանոցում եմ, ստուգումներ եմ անցնում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նշենք, որ պատգամավորների շրջանում առաջին դեպքը եղավ հունիսի 23-ին , երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց իր վարակվելու մասին, ԲՀԿ-ականներն ինքնամեկուսացան, թեստ հանձնեցին, դրական պատասխաններ ստացան Իվետա Տոնոյանն ու Արման Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վարակվածներ չկան, ինքնամեկուսացել է Գևորգ Գորգիսյանը, ով շփում է ունեցել վարակակրի հետ:

Իսկ ահա «Իմ քայլ»-ում նրանց թիվը շատ է` Հակոբ Սիմիդյան, Քրիստինե Պողոսյան, Արեն Մկրտչյան, Ծովինար Վարդանյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայկ Գևորգյան: