Իրանը Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել

deed6f80-ba1a-11ea-9637-b56b9d856f8dթրամփ.jpg

Իրանը 36 երկրի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել՝ կապված գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Ալքասի Մեհրը, փոխանցում է Fars-ը: 

«36 մարդիկ, որոնք հանցակցել կամ պատվիրել են Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ներառյալ՝ ԱՄՆ-ի այլ կառավարությունների քաղաքական և զինվորական պաշտոնյաներ, նույնականացվել են, և դատական պաշտոնյաները նրանց կալանավորելու օրդեր են տվել, Ինտերպոլի միջոցով նաև կարմիր նախազգուշացումներ են թողարկվել»,- ասել է նա:

Բոլոր նշված մարդիկ մեղադրվում են սպանությունների և ահաբեկչական ակտերի մեջ: Նա նշել է, որ ցանկը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով, ըստ օրենքի, հետապնդվելու է, հենց լքի նախագահի պաշտոնը իր լիազորությունների ավարտից հետո:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Իրաքում Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա ամերիկյան անօդաչուի հարվածի ժամանակ: Նրան սպանելու հրամանը տվել էր Թրամփը: