Արմեն Սարգսյանը ստորագրել է Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

81d4a680-ba18-11ea-9637-b56b9d856f8dարմեն սարգսյան3.jpg

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, օրենքով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը: