Մենք ռեստարտի կարիք ունենք, լոքդաունի գնալ չենք կարող. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս
բրիֆինգով:

Վարչապետն իր ելույթի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ռեստարտի կարիք ունենք, քանի որ ձեռնարկված միջոցները բավարար չեն քաղաքացիների լիարժեք կարգապահությունն ապահովելու համար: Նա նշեց, որ միայն յուրաքանչյուրիս անհատական վարքագիծը կարող է փոխել իրավիճակը: Ըստ վարչապետի՝ այս պահին համատարած լոքդաունի Հայաստանը գնալ չի կարող, քանի որ դա կհանգեցնի տնտեսական ճգնաժամի:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այս պահին ունենք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ, և եթե մենք այժմ ջանք չներդնենք, կկորցնենք բազմաթիվ կյանքեր. այս պահին արդեն ունենք 430 մահ:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.