Հաղորդում հանցագործության մասին. ԵՊՏՀ նախկին ռեկտորը՝ Արայիկ Հարությունյանի դեմ

e4d76770-ba0b-11ea-9637-b56b9d856f8dհանց.jpg

ԵՊՏՀ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադարձել է այդ համալսարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Նա ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին հանձնարարելու մասին եւ նշել, որ նա Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին, սակայն ղեկավարվելով հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:

Սակայն Հայրապետյանը հայտարարում է, թե բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր: Եվ ահա, Հայրապետյանը փաստում է, որ այսօր  նշանակված անձը դոկտոր-պրոֆեսոր չէ:

Ավելին, Հայրապետյանը շարունակում է. «Հարգելի՛ իրավապահ մարմիններ, սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին. այս հերթական ապօրինությունը պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներ, որովհետև սա ակնհայտ դիտավորությամբ կատարված գործողություն է, որը վնաս է պատճառում անձանց և պետության օրինական շահերին: «Ռեկտորի պարտականությունները կատարելիս» տվյալ անձի բոլոր որոշումները լինելու են առոչինչ»: