«Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի չարտերային չվերթ դեպի Երևան

addf2140-b9fc-11ea-9637-b56b9d856f8d589d180996987656a79d5af5681d1f01.jpg

Ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը։

«Նշված չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից 29-ին (ժամը՝ մինչև 21:00-ն) և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։ Ցուցակը հղումով՝ shorturl.at/mzNOX։

Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։

Ավիատոմսի արժեքը 13 հազ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- նշված է հաղորդագրության մեջ։