Կենսաթոշակների ու նպաստների հետ կապված ժամկետները երկարացվել են

8590b400-b9df-11ea-9637-b56b9d856f8dgumar.jpg

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը եւ նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների եւ նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հունիս ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով:

Հիշեցնենք նաեւ, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ: