5 տարվա մեջ 10-ը միլիոն տոկոս եմ տվել բանկին. բողոքի ակցիա` ընդդեմ բանկերի

Բանկերում գրավադրումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զգուշացնող SMS-ներ են ստացել, որ օրինակ գրավադրված ոսկեղենն այսօր վաճառվում է: Քաղաքացիներն ասում են, որ չեն կարողանում վճարել բանկերի տոկոսադրույքները:  Նրանցից մեկն ասել է, որ 5 տարվա ընթացքում արդեն 10 միլիոն տոկոս է տվել բանկին: 

Բանկերից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիան են նախաձեռնել: 

Բանկերի գումարները չվճարելը քաղաքացիները բացատրում են աշխատանք չունենալով. ժողովրդին սովի են մատնել, եկել տներն ու ոսկիներն են գրավում,- ասել է նրանցից մեկը:  

Մի տղամարդ էլ ասել է, որ չի կարողանում ստանալ կառավարության տրամադրած աջակցության գումարը, քանի որ պարտք է բանկին: 

Մանրամասները` տեսանյութերում: