Արարատում մեքենան վերածվել է մեղատե ջարդոնի․ Լուսանկարներ

a5115a90-a694-11ea-9bb3-4bc0e7400af7ba671180f33eddda8d08631d672b8f8f.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ, 28-ամյա Իսաակ Ի.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Իսաակ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: