Ծնողներին խնդրում եմ հեռու լինել դպրոցից. նախարարը` օլիմպիադայի կանոնների մասին

522542a0-a68b-11ea-9bb3-4bc0e7400af7f5c93600e4c567_5c93600e4c5a7.thumb_.jpg

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ:

Նախարարը Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է.

«Ինչո՞ւ ենք անում այս փուլը, որովհետեւ դիմորդների համար պետք է ապահովենք հավասար պայմաններ, քանի որ հանրապետական փուլը հաղթահարած դիմորդները առավելություն են ստանում ընդունելության ժամանակ եւ եթե այս տարի մենք չանցկացնեինք հանրապետական փուլը կնշանակի, որ այս տարի ավարտողները անհավասար պայմաններ կլինեին նախորդ տարիներին վարտածների եւ չընդունվածների հետ համեմատ»:

Նախարարը հայտնել է, որ այն անցկացվելու անվտանգության աննախադեպ պայմաններում:

Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին:

Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը: