Երբ է նկարահանվել «Նարեկավանք Տուր»-ի տեսանյութը. արդյոք սխալվել է վարչապետը

8c8b9d90-a686-11ea-9bb3-4bc0e7400af712.png

«Նարեկավանք Տուր»-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութի՝ օրերս նկարահանված լինելու փաստը։

«Անցած տարի մայիսին ենք նկարել, պարզապես մի քանի օր առաջ որպես գովազդ հրապարակել ենք։ Մայիսին է արված եւ ուղիղ եթերում։ Շատ հեշտ էր ստուգելը՝ նոր է, թե ոչ։ Նախ ուղիղ եթերի դեպքում գրվում է՝ որ պահին, որտեղ է արվել, բացի այդ՝ եթե մեր տեսանյութերով հետ գնան, կտեսնեն ՝ անցած տարվա մայիսին է արվել, մեր տեսանյութերում կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնօրենը՝ նշելով, որ բացի այդ հենց հրապարակման մեջ, որը տարածել էր վարչապետը, նշված է, որ տեսանյութն արված է 2019թ․։

Ի դեպ տեսանյութը «Նարեկավանք Տուր»-ի ֆբ էջում հրապարակվել է հենց 2020-ի հունիսի 1-ին: Ինչ վերաբերում է, որ տեքստում նշված է եղել, որ տեսանյութը հրապարակվել է 2019-ին, այդ հատվածը դժվար չէր, տեխնիկապես հնարավոր է ավելացնել նաև հետո: Ինչևէ` այս պահին դժվար է ասել, ավելացվել է, թե ի սկզբանե եղել է: Ի դեպ մեկնաբանություններում քիչ չեն քննադատությունները, թե ուր են դիմակները, ինչու չեն պահպանվում անվտանգության կանոնները: Ստացվում է, որ ոչ մի օգտատեր չի նկատել, որ տեսանյութը 2019-ին է արվել: