Դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին. հայ բժշկի կոչը

Վարչեպետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսին մասնակցում էր նաև Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:

Նա ցավով նշեց. «Ավելացել է ծանր հիվանդների և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Դա մեր բոլորի անզգուշության, անփութության, գուցե նաև ընբոստության մեջ է: Կորոնավիրուսը միայն առողջապահական համակարգի խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է: Մի կարգախոս կա` իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը ինձ: Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեր ընտանիքներին: Դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին»: 

Նա կոչ արեց, պահպանել կանոնները, որոնք պարետի կանոնները չեն, կյանքի կանոններ են: Բժշկի խոսքով` մենք ենք որոշում վարակվել, թե չվարակվել, վարակել, թե չվարակել մեր հարազատներին, դադարեցնել այս գոյամարտը, թե անվերջ շարունակել: 

«Որքան էլ ծանր լինի, որքան էլ դժար լինի, բուժաշխատողները և բժիշկները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդությանը, այս պայքարում միասին ենք հաղթելու, առողջ եղեք»,-ասաց Լիլիթ Մուսեյանը:

Մանրամասները` տեսանյութում: