33 տարեկան երիտասարդի մահ է գրանցվել. Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ ներկայացրեց

Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո թարմ տեղեկություն փոխանցեց կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին: 

Ըստ Թորոսյանի` գրանցված 697 դեպքը վկայում են, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ունենք 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր դեպք: Ցավոք 33 տարեկան քաղաքացու մահ է գրանցվել: Երիտասարդն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

Արսեն Թորոսյանի կարծիքով, բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ մեկս անկախ տարիքից, սեռից, ապահովագրված չենք կորոնավիրուսով վարակվելուց: Չկա որևէ ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ, քրիոնիկական հիվանդությունով քաղաքացի` շաքարային դիաբետով հիվանդություն, զարկերակային ճնշում, սրտանոթային խնդիրներ: Նա կոչ արեց խնայել այդ մարդկանց կյանքերը:  

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ բոլոր քաղաքացիները ստանալու են պատշաճ բուժօգնություն, ոչ մեկը ապահովագրված չէ անախտանիքից ախտանիշի հասնելուն: 

Նա տեղեկացրեց, որ վաղվանից տնային բուժման ուղեցույց կտրվի: Նրանց համար, ովքեր տանն են բուժվում: 

Մանրամասները` տեսանյութում: