Ձեռքով բարևելը, գրկելն ու համբուրելը` իրավիճակի սրման պատճառ. նամակից հատված մեջբերեց Փաշինյանը

Պարետատան նիստից հետո վարչապետի կեցավայրում տեղի ուենցած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած տնօրենին տեսնելիս հարց է տալիս` ով և որտեղ է սխալվել: 

«Շատերն են ասում` եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրենները նշանակված չլինեին, եթե նախորդ ոստիկանները, դատավորները նշանակված չլինեին այդպես չէր լինի... և այդպես շարունակ: Այս բոլոր հարցերը լուրջ մտածելու տեղիք են տալիս: Իմ կարծիքով մեր հանրության խորհում շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, մենք կարծես վերանայում ենք մեր վերաբերմունքը կարգի, հանրային սովորությունների, կանոնների, օրենքների նկատմամբ: Ես համոզված եմ, որ սարնից հետո բոլորովին այլ կերպ կնայենք օրենքներին, ցավոք դա տեղի է ունենում կորուստների գնով, նրանց ընտանիքներին ուզում եմ ցավակցություն հայտնել»,- ասաց Փաշինյանը: 

Փաշինյանի խոսքով` իր խորհրդականը մի օտարերկրացուց նամակ է ստացել, որից մի հատված մեջբերեց. 

«Նրա դիտարկմամբ` Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է սրվել այն պատճառով, որ ձեր բնակիչների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց, իրար տեսնելուց գրկելուց և համբուրելուց»:

Վարչապետը ավելացրեց, որ այս պահի դրությամբ ինքը և ընտանիքի անդամները հիվանդության որևէ ախտանիշ չունենա, չունեն ջերմություն, առավել ևս` թոքաբորբ: Հավանականություն կա, որ կվատանա, բայց դա շատ փոքր է: 

Մանրամասները` տեսանյութում: