Ռեանիմացիաները լեփ-լեցուն են. սա թատրոն չէ. Արմեն Մուրադյանը` իրավիճակի լրջության մասին

52e2b320-a673-11ea-9bb3-4bc0e7400af7img_26052020_121315_790_x_444.thumb.jpg

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով բժշկությունը, առարկայական քննարկումներից չպետք է վերածվեն ցինիզմի:

«Ռեանիմացիաները լեփ-լեցուն են, և մեր բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաև արցունք է ձևավորում, չեմ կարծում, որ առհասարակ կարելի է սա քննարկման առարկա սարքել և ասել՝ սա թատրոն է, և ռեանիմացիաներում, հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում: Այո, խնդիր կա, և պետք է դադարեցնել այդ քննարկումների դաշտը, որ մենք կարծես բնականոն կյանքով ապրում ենք, և մեզ փորձում են հասցնել կեղծ ինֆորմացիոն դաշտ»,- ԵՊՀ դասախոսների հետ կորոնավիրուսի թեմայով  քննարկման ժամանակ ասաց ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա` այդ խնդիրը պահանջում է աչալուրջ լինել, բայց որ ծայրահեղ.

«Երկու ծայրահեղություններն էլ վտանգավոր են՝ և՛ պանդեմիկ ինֆորմացիոն դաշտը, որը ձևավորվել է, և՛ հակառակ դաշտը, որը ժխտողականություն և ցինիզմ է տարածում»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը:

Նրա խոսքով՝ թեև այս պահի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսից մահացությունը 6 տոկոս է կազմում, սակայն խնդիր կա այն առումով, որ մի մասի մոտ վարակն անցնում է ասիմպտոմ, նրանք ուղղակի չեն գրանցվում, չեն դիմում, երկրում կա դիմելիության, թեստավորման խնդիր: Եվ, ըստ Մուրադյանի, եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսը ավելի ցածր կլիներ: