Յուրի Խաչատուրովը արդեն պետք է պատասխանի այլ մարմիններում. Քոչարյան

dd0ac540-a670-11ea-9bb3-4bc0e7400af73.thumb.jpg

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվածներից միայն մեկ մարդ չի եկել՝ Յուրի Խաչատուրովը:

«Մենք ասել էինք, որ պատրաստ էինք անգամ գիշերով հավաքվել, եթե ինքը գար, որովհետեւ իր չգալով ինքը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի անդամների մոտ: Չասեմ՝ ինչ կասկածներ: Հանձնաժողովի աշխատանքն ավարտված է, բայց մեր պետության մեջ կան այլ մարմիններ, որոնք պետք է արդեն այդ հանգամանքները, որոնք մեզ մոտ խնդիրներ, հարցեր են առաջացրել, պետք է ուսումնասիրեն: Եթե հարցեր մնացել են, ինքն արդեն պետք է պատասխանի այլ մարմիններում»,-ասել է նա:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրենք հիմա քննարկում են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ներկայացնելու նախագիծ, ըստ որի պաշտպանությանը վերաբերող քննիչ հանձնաժողովներում հրավիրյալները, անկախ նրանից՝ պաշտոն զբաղեցնում են, թե ոչ, չկարողանան մերժել հրավերը: