Ձեռնոցը ալկոգելով մշակման ենթակա չէ. համաճարակաբան

ԵՊՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով ձեռնոցը կանխում է վտանգները միայն մեկանգամյա օգտագործման դեպքում:

«Կրկնակի օգտագործել ձեռնոցը, կատեգորիկ չի թույլատրվում: Ձեռնոցը ալկոգելով կամ նմանատիպ նյութերով մշակման ենթակա չէ, դրանք ձեռքի ախտահանիչ են: Ձեռնոցը կրառելի է կարճատև ժամանակահատվածի համար, բայց եթե այն հպվելու է դեմքին, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ»,- ասաց համաճարակաբանը: 

Առավել մանրամասն` տեսանյութում: