Հունիսի կեսերից ջերաստիճանը կտրուկ իջնելու է․ ամառվա առաջին կանխատեսումը

ab3186f0-a312-11ea-9c78-4177edc716cb141342.jpg

Հունիսի ամսական եղանակային կանխատեսումը հայտնի է։ Ըստ այդմ՝ գերթե բոլոր մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում նորմային մոտ։

Միայն թե հունիսի առաջին կեսին եղանակը անակնկալի կբերի․ հնարավոր է ջերմաստիճանի նվազում։

Օրինակ, Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21-23, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10-12, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 31-33։

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21-22 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10-13 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 32-33 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8-9, առավելագույնը՝ 34...35): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման՝ 17-29 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12-15, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 2-5, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 23-26 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2-5, առավելագույնը՝ 22-26): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման՝ 67-85 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13-15, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4...7, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 25-30։