Ավելի հաճախ տղամարդիկ են մահանում կորոնավիրուսից․ տեղական ու միջազգային տվյալներ

9393b7f0-a30f-11ea-9c78-4177edc716cbfa9ddf794c9306da1b6b763dc3135e57_M.jpg

Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Այսինքն՝ մահացել է երեք տղամարդ, մեկ կին։

Առհասարակ, համաշխարհային վիճակագրությունը նմնանատիպ միտում է արձանագրել՝ ավելի շատ են վարակվում կանայք, բայց մահանում են հիմնականում տղամարդիկ։

Աշխարհում վարակակիրներնի շարքում կանայք ավելի մեծ կազմում են 52 տոկոսը, 48 տոկոսը՝ տղամարդիկ: Մահացածների շարքում, ընդհակառակը՝ ավելի մեծ թիվ են կազմում տղամարդիկ՝ 55 տոկոս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից ռիսկային խումբը 70 տարեկանից բարձր անձինք են, նրանք քիչ են վարակվում, սակայն  մեծ մասամբ հիվանդությունը նրանց համար ավարտվում է մահվան ելքով: Մինչ այժմ ամբողջ աշխարհում վարակվածների թվի 19 տոկոսն են կազմում 70-ն անց մարդիկ, սակայն մահացածների ընդհանուր թվի գերակշիռ մասը՝ 86 տոկոսը հենց այդ տարիքային խմբի մարդիկ են: