Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունքը. Իոնիսյան

26714e80-a1d4-11ea-9c78-4177edc716cbFotoram.io (41).jpg

Դանիել Իոնիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար

Կարդում եմ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը ու հասկանում եմ, որ դրանից ելք-լուծում թողած չի: Ոչ կարանք Իրանից էժան գազ առնենք (ու այդ էժան գինը սակագնի հիմքում դնենք), ոչ կարանք «Գազպրոմից» պահանջենք, որ խելքին մոտ գնով մեզ գազ մատակարարի... ոչ մի ձև չկա:

Սերժ Սարգսյանի կառավարության ստորագրած պայմանագրով, ըստ էության, Հայաստանը պարտավորվել է ապահովել, որ մինչև 2043 թվականը Կրեմլը ինչ գին որ ուզի՝ այդ գնով էլ պետք է սպառենք կապույտ վառելիքը:

Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունք՝ առանց որևէ սահմանափակման:

Սա այն դեպքն է, որ բացի ռուներին խնդրելուց ուրիշ լծակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն թողել: Ազնվությամբ չգիտեմ, թե ինչ պիտի արվի:

Միակ բանը, որ հստակ է՝ Սերժ Սարգսյանին պետք է դատել ոչ թե դիզել գողանալու, այլ հենց այս պայմանագիրրը ստորագրելու համար: Մեր պետության ապագան այս աստիճան փակող այլ գործողություն անկախության տարիներին չի եղել:

Հ.Գ. Ասեմ, որ ապրիլ ամսին Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է միջինում 59 դոլար/1000խմ գնով, իսկ Հայաստան՝ 165... Եվ եթե Պուտինը ձախ ոտքով զարթնի ու որոշի 165-ը դարձնել, ասենք, 500, Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ոչինչ չենք կարողանա անել (գոնե, մինչև 2043 թիվը)»: