Գալուստ Սահակյանի որդին` որպես մեղադրյալ

2bd07fb0-a1d2-11ea-9c78-4177edc716cbac1e1553d21c0120015fdcde5884528b.jpeg

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասել  Եգանյանը` հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է նա ներգրավվել որպես մեղադրյալ, Քննչական կոմիտեն կհայտնի ավելի ուշ։