ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է մայիսի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցել Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումը, ինչի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել էին КамАЗ մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկային:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն էին ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել էին հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն ստացել: