Կորոնավիրուսի ցուցանիշով անցել ենք Իրանին և Ֆրանսիային. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ:

Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին:

Ասում է՝ տարածման այս տեմպը, անկախ նրանից՝ քանի տոկոսն են կազմում ախտանշաններով հիվանդներն ու առանց ախտանշանների հիվանդները, բերում է ծայրահեղ ծանր դեպքերի ու մահվան դեպքերի աճի: Նա նկատեց, որ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնները համընդհանուր չպահպանելն է:

Վարչապետը կրկին ներկայացրեց դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքերն ախտահանելու անհրաժեշտությունը վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից: