Ինչ անել, որ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացվեն. Արայիկ Հարությունյան

f8400120-a1b8-11ea-9c78-4177edc716cb10093.jpg

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին՝ ժամը 14։00-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կխոսի սեպտեմբերին դպրոց հաճախելու հնարավորությունների մասին: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբոքյան էջի միջոցով:

«Վաղն այս էջի ուղիղ եթերում կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները: Խնդրում եմ տեղեկացնել այս եթերի մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին: Եթերը կսկսվի ժամը 14:00-ին: Մինչ հանդիպում»,-գրել է նա: