ԱՄՆ-ն Հայաստանին ևս 5,4 մլն դոլարի օգնություն է տվել` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

a5a54f70-a1ad-11ea-9c78-4177edc716cb1cc1edd8d90d9faa0d4e39f68cae59d7.jpg

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է հավելյալ աջակցություն՝ ևս 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Ի դեպ նաև ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ` ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին։