Հրաձգություն և ծեծկռտուք Կիևի երթուղայինների վարորդների միջև` գծի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևի երթուղայինների վարորդները կարանտինից հետո չեն կարողացել կիսել շուկան։ Հրաձգություն է սկսվել, ծեծկռտուքի մասնակից են դարձել ոչ պակաս, քան հարյուր մարդ, ընդ որում ՝ նրանցից 20-30-ը զենք են ունեցել։

Խոշոր փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Կիևի մարզի Բրովարիում։ Ըստ «Страна.иа» պարբերականի` խոսքը երթուղայինների միջև տարաձայնությունների մասին է, որոնք կարանտինից դուրս գալուց հետո չեն կարողացել կիսել շուկան։

Ոստիկանությունում, իրենց հերթին, հայտարարում են, որ հրաձգությունը սկսվել է օրինական և անօրինական երթուղիների վարորդների միջև: