Մոսկվայում ՀՀ քաղաքացու են կախված գտել

d75993c0-a1a1-11ea-9c78-4177edc716cb090247.810011.3750.jpg

«Մոսկվա» գործակալությունը` հղում տալով ՌԴ իրավապահ մարմիններում աղբյուրին գրում է, որ Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: 

Մայիսի 28-ին Շմիտովսկի անցուղում հայտնաբերվել է ՀՀ 66-ամյա քաղաքացու դի, որը կախված է եղել ցանկապատից:

«Աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,- նշել է աղբյուրը:

Մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատավայրի անցաթուղթ է եղել:

Քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: