Երեկոյան տնից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. ի՞նչ եղանակ է հանգստյան օրերին

89ceb9c0-a19f-11ea-9c78-4177edc716cbSevanavanq5.jpg

Հանրապետության տարածքում մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 29-ի երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: