ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել չինական 24 ընկերությունների.tert

6b4e3530-9c6c-11ea-9c78-4177edc716cbкд.jpg

Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը չինական 24 ընկերությունների ավելացրել է սև ցուցակում՝ վերջիններիս գործունեության պատճառով, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Այս մասին հայտնում է Известия-ն:

Չինաստանում, Հոնկոնգում և Կայմանովյան կղզիներում տեղակայված ձեռնարկությունները «զգալի ռիսկ են ներկայացնում Չինաստանում ռազմական կիրառման համար ապրանքների առևտրի աջակցման համար»,- նշվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ սև ցուցակ ներառվելն իր հերթին ընկերությունների համար արգելք է հանդիսանում արտահանման վարչարարության կանոնների տակ ընկնող ապրանքներն ԱՄՆ արտահանելու և երկրի ներսում դրանց վերաարտահանման համար: