«ԱՄՆ-ն հիմա ավելի շատ աղոթքի կարիք ունի»․ Թրամփ․tert

702a8550-9c6b-11ea-9c78-4177edc716cb07370910-31f4-11ea-8179-d78798351402web-TASS_28986600.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկեղեցիները «անհրաժեշտ վայրեր» է որակել՝ կոչ անելով նահանգների իշխանություններին վերաբացել դրանք, գրում է The Washington Post-ը։

«Այսօր ես աղոթավայրերը, եկեղեցիները, սինագոգները և մզկիթները որակում եմ որպես անհրաժեշտ վայրեր, որոնք անհրաժեշտ ծառայություններ են մատուցում։ Որոշ նահանգապետներ անհրաժեշտ են համարել ալկոհոլային խմիչքների խանութների և հղիության ընդհատման կլինիկաների բաց լինելը, սակայն արգելել են եկեղեցիների և աղոթավայրերի բացումը: Դա սխալ է։ Ես պետք է ուղղեմ այդ անարդարությունը։  Ես կոչ եմ անում նահանգապետերին թույլ տալ մեր եկեղեցիներին ու պաշտամունքի վայրերին բացվել հենց հիմա»,- ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է նա:

Թրամփը նշել է, որ կրոնական վայրերը միավորում են մարդկանց: Նա վստահություն է հայտնել, որ հոգևորականները ծառայության ընթացքում կապահովեն իրենց անդամների անվտանգությունը՝ ասելով, որ նա «լավ գիտի նրանց» և որ «նրանք սիրում են իրենց համայնքները»:

«ԱՄՆ-ն հիմա ավելի շատ աղոթքի կարիք ունի»,- եզրափակել է Թրամփը։