Ուկրաինայում աղջիկը հյուրանոցի մոտ կրակել է դատախազի վրա.news.am

42f3cd20-9c67-11ea-9c78-4177edc716cbunnamed.jpg

Կրիվոյ Ռոգում աղջիկը «Ուկրաինոչկա» հյուրանոցի մոտ կրակել է դատախազ Ալեքսեյ Պիպկայի վրա: Տղամարդուն շտապ հոսպիտալացրել են, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան:

Կրակ բացած աղջկան ձերբակալել են, հետաքննություն է ընթանում: Իրավապահները քրեական վարույթ են սկսել ՔՕ 115-րդ հոդվածի 15-րդ մասով (մահափորձ):

Դեպքը տեղի է ունեցել ընկերների շրջապատում ծննդյան տոնակատարության ժամանակ: Կրակ է բացել դատախազի ծանոթ ընկերուհին:

Ոստիկանությունը չի մեկնաբանել դեպքի մանրամասները: