Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակային անակնկալները

2f10b370-9c28-11ea-9c78-4177edc716cb1476279570-9304.jpeg

Հանրապետության տարածքում մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։