Միքայել Մինասյանին առնչվող «Հին Էրիվան Հոլդինգի» քրեական գործը ուղարկվել է ՊԵԿ

02fcc900-9c27-11ea-9c78-4177edc716cbFotoram.io (15).jpg

«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը Դատախազությունն ուղարկել է Պետեկամուտների կոմիտե:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ օրերս ՀՔԾ-ն հայտարարեց անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված նոր քրեական գործի մասին: Ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ.-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:

Հիշյալ ժամակահատվածում այդ պաշտոններին եղել է Միքայել Մինասյանը: