BMW X5-ը բախվել է կամրջի արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել կամրջի տակ. կան վիրավորներ

348441e0-9c24-11ea-9c78-4177edc716cbc7dc08e6a3660d5631022e2aa9a30ba1.jpg

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01;00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Եփրեմ Լաչինյանը իր վարած BMW X5 մակնիշի 35 NF 959 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի սկզբնամասում՝ Բուրաստան ցուցանակի մոտ, դեռ այհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել կամրջի տակ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ե. Լաչինյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ռաֆայել Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։